ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Կիև, տեղեկացրել են ուկրաինական լրատվամիջոցները։
«Европейская правда» պարբերականի տեղեկատվության համաձայն՝ Բլինքենն արդեն Կիևում է։ Իր հերթին՝ «Клименко тайм»-ը հաղորդել է Կիևի կենտրոնում երթևեկությունը դադարեցնելու մասին։ Այս լուրերի պաշտոնական հաստատումը դեռ չկա։
Նախօրեին ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանթ Փաթելը չի հաստատել ուկրաինական «Зеркало недели» պարբերականի տեղեկատվությունն այն մասին, թե նախապատրաստվում է պետքարտուղարի այցը Ուկրաինա սեպտեմբերի 6-ին։
Անցյալ անգամ Բլինքենն այնտեղ է եղել 2022 թ․ սեպտեմբերին։
Փոխանցում է tass.ru-ն։