ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Վաշինգտոնը հանդես է գալիս Բոլիվարիական հանրապետությունում քաղաքական ուժերի միջև բանակցություններ անցկացնելու օգտին, ասվում է պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի գրավոր հայտարարության մեջ։
Ըստ այդմ՝ Բլինքենը խոսել է Գուայդոյի հետ, որպեսզի «ընդգծի Վենեսուելայում խաղաղ ճանապարհով դեմոկրատիան, ազատ և արդար ընտրությունները, բոլոր վենեսուելացիների իրավունքներն ու ազատությունները վերականգնելու կարևորությունը»։
Փաստաթղթում նշվում է, թե պետքարտուղարը հաստատել է, որ ԱՄՆ-ը Գուայդոյին համարում է «Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը»։
Փոխանցում է tass.ru-ն։