Ռուսաստանի՝ Ուկրաինային ուղղված պահանջները՝ տարածքային նոր իրողությունները ճանաչելու վերաբերյալ, չեն կարող ելակետ լինել հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների համար։
Նման կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Երկար շաբաթներ ու ամիսներ շարունակ Ռուսաստանը մի հռետորաբանություն է վարում, ըստ որի՝ իրենք շահագրգռված են դիվանագիտության հարցում, իսկ Ուկրաինան և մենք՝ ոչ։ Դա, իհարկե, ամենևին ճիշտ չէ։ Կարծում եմ՝ բավական է լսել նախագահ Պուտինի խոսքերը։ Վերջերս Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ զրույցում նա ասում էր, թե քանի դեռ Ուկրաինան չի ընդունել տարածքային նոր իրողությունները՝ ինչպես ինքն է բնորոշել, պայմանավորվելու բան չկա։ Այլ կերպ ասած՝ քանի դեռ Ուկրաինան չի ճանաչել և չի ընդունել այն փաստը, որ տարածքները չեն վերադարձվելու, բանակցելու թեմա չկա։ Դա, բնականաբար, հաջողության շանսեր չունի՝ բանակցային գործընթաց սկսելու տեսակետից»,- նշել է Բլինքենը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Փոխանցում է tass.ru-ն։