ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չորեքշաբթի օրն ակնարկել է, որ Վաշինգտոնը Կիևին ակտիվորեն չի խրախուսում գրավելու Ղրիմը, ԱՄՆ-ի կարծիքով՝ դա կնշանակի «հատել կարմիր գիծը», որն իր համար սահմանել է Ռուսաստանի Դաշնությունը։
Այդ մասին տեղեկացրել է Politico թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
«Ուկրաինայի կողմից Ղրիմը գրավելու փորձը կարմիր գիծ կլինի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար, ինչը կարող է հանգեցնել շատ ավելի լայնածավալ պատասխան հարվածի Ռուսաստանից, հայտարարել է պետքարտուղար Բլինքենը Zoom-ով մի խումբ փորձագետների հետ խոսակցության ընթացքում»,- հաղորդում է թերթը։
«Ամերիկյան դիվանագիտության ղեկավարի մեկնաբանությունները, որոնք ակնհայտորեն կհիասթափեցնեն Կիևին, արվել են այն բանից հետո, երբ այդ փակ խոսակցության մասնակիցներից մեկը հարցրել է, թե ԱՄՆ-ը պատրա՞ստ է օգնել Ուկրաինային իրականացնելու իր երկարաժամկետ նպատակը՝ նորից գրավել Մոսկվայի զավթած այդ տարածքը,- շարունակում է թերթը։- Չորս հոգու խոսքով, որոնց հայտնի է Բլինքենի պատասխանը, վերջինս շեշտել է, որ ԱՄՆ-ն ակտիվորեն չի մղում Ուկրաինային կրկին գրավելու Ղրիմը, դա սոսկ Կիևի որոշումն է»,- հաղորդում է Politico-ն։
«Երկու հոգի Բլինքենի խոսքն այլ կերպ են ընկալել։ Պետքարտուղարը նշել է, որ դա բացառապես Ուկրաինայի որոշումն է, ոչ թե Ամերիկայինը, հենց նրանք են փորձում ուժով գրավել։ Դա նրանք (պետքարտուղարի զրուցակիցները) այնպես են ընկալել, որ Բլինքենն ավելի հակված է նրան, որ Ուկրաինան գործողությունների դիմի Ղրիմի հարցում»,- գրում է թերթը։
Փոխանցում է tass.ru-ն։