Այս շաբաթ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը հակասում է հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին։
Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Ինչ վերաբերում է այս շաբաթավա դեպքերին, հատկապես Ադրբեջանի ռազմական գործողություններին, ապա ուզում ենք հստակ ասել, որ ԱՄՆ-ի ընդհանուր դիրքորոշման համաձայն՝ ուժի կիրառումն անընդունելի է և հակասում է այն ջանքերին, որ մենք գործադրում ենք, բայց որ ավելի կարևոր է՝ գործադրում են երկու կողմերը՝ տարածաշրջանում արդարացի և արժանապատիվ խաղաղ կարգավորման հասնելու ուղղությամբ։․․․ Այնպես որ՝ այն գործողությունները, որ տեսանք այս շաբաթ, պարզապես հակասում են այդ ջանքերին»,- ասել է Բլինքենը։
ԱՄՆ պետքարտուղարը նաև մտահոգւոթյուն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի կապակցությամբ։