‘Բլոգեր Լապշինը ժամանել է Իսրայել’

2180

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը Ադրբեջանում ներման արժանանալուց և կալանքից ազատվելուց հետո ժամանել է Իսրայել, РИА Новости-ին տեղեկացրել է Կնեսետի պատգամավոր, հայրենակցի աջակցության ակցիայի կազմակերպիչ Քսենյա Սվետլովան:

Ռուսաստանյան և իսրայելական քաղաքացիություն ունեցող Լապշինը Բաքվից Թել-Ավիվ է ժամանել ուղիղ չվերթով, մոր ուղեկցությամբ:

Ադրբեջանում Լապշինը դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման՝ առանց ադրբեջանական իշխանությունների հետ համաձայնեցելու Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Իլհամ Ալիևը նրան ներում է շնորհել անցած երկուշաբթի և մինչև հիմա նա Բաքվի հիվանդանոցներից մեկում սպասում էր, թե երբ է մեկնելու: Ադրբեջանական իշխանությունների պնդմամբ՝ բանտում բլոգերն ինքնասպանության փորձ է արել:

Փոխանցում է ria.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Երթևեկության կազմակերպման փորձնական փոփոխություն ‘
Հաջորդ հոդվածը‘Երկար կրակահերթ Երեւանի կենտրոնում. 1 զոհ — «Ա1+»’