‘ԲՀԿ-ական պատգամավոր. Շրջանառվող օրինագիծը հիասթափության մի նոր ալիք է բարձրացրել ‘

685

ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.

«Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքող ժողովրդի վրդովմունքը տեղին է: Փորձ է արվում 1974թ.-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիներից, փաստացի ստացվում է երիտասարդ սերնդից, օրենքի ուժով «գանձել» տարիների ընթացքում արդար աշխատանքով վաստակած եկամտի ամեն ամսվա 5 տոկոսը: Գործընթացն ինքնին անհասկանալի է և բացթողումներով լի: Անընդունելի է, երբ մի փաստաթուղթ, որն իր նշանակությամբ վերաբերվում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու՝ ով ծնվելու է օրենքի ուժ ստանալուց հետո և տարածվելու մինչև 40 տարի առաջ ամբողջ սերնդի վրա: Ժողովրդի համար անհասկանալի է, թե կուտաված գումարն ուր է գնալու, ով է տնօրինելու և 30 տարի անց քաղաքացին ումից է ստանալու տարիներ շարունակ վճարված իր գումարը, եթե առհասարակ ստանալու է, քանզի մշուշոտ են նաև տասնամյակներ անց վերադարձվող գումարի երաշխիքները: Կառավարության մշակած այս նախագիծը շատ դիպուկ բնորոշում է նրա վարած քաղաքականությունը, երբ գրեթե միշտ կայացված որոշումները չեն բխում ժողովրդի շահերից: Զբաղվածությունը մեր երկրի կարևորագույն խնդիրներից է և երիտասարդ սերունդը, ով հասարակության ամենագործունյա խավն է , բայց միևնույն ժամանակ վստահ չէ, արդյո՞ք իր հայրենիքում կարող է ունենալ բարեկեցիկ ապագա: Այս ամենին է գումարվում շրջանառվող օրինագիծը, որը հիասթափության մի նոր ալիք է բարձրացրել»:

Նախորդ հոդվածը‘Ինչու է կոռուպցիայի հարցը «ջղայնացրել» Հրայր Թովմասյանին. Գուցե խնդիրը իր եկամուտնե՞րն են. Փաստաթղթեր’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյանը՝ Հրայր Թովմասյանի պահվածքի մասին. Ամենատգեղը ինձ համար միշտ եղել է ղզիկների ագրեսիվությունը’