‘ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը վթարի է ենթարկվել’

674

Երեկ՝ նոյեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում, Մաշտոց պողոտայի և Իսահակյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5» մակնիշի 092 ՕՕ 11 համարանիշի և «Pajero IO» մակնիշի 29 ՏՏ 629 համարանիշի ավտոմեքենաները: 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն եղել: «BMW X5»-ը վարել է Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի 12 շենքի բնակիչ, 33-ամյա Տիգրան Ուրիխանյանը, իսկ «Pajero IO»-ն՝ Երևան քաղաքի Նանսենի 15/1 շենքի բնակիչ Աննա Կարապետյանը:

Տ. Ուրիխանյանը Ազգային ժողովի պատգամավոր է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ և նույն կուսակցության մամուլի խոսնակը: 

Հավաքվածները պատմել են, որ վթարից հետո այնտեղ ժամանած ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին Տ. Ուրիխանյանը ստիպում էր, որպեսզի հայտնեն, թե ով է վթարի մեղավորը: Անգամ համոզում էր ՃՈ աշխատակիցներին՝ ասելով, թե կարևորը՝ վնասվածքներ ոչ մեկս չենք ստացել, և կարիք չկա գործողություններ կատարել: Իսկ հավաքվածներից մի քանիսն էլ պատմել են, որ Ուրիխանյանը չէր փորձում միջամտել ոստիկանների գործողություններին: Կարճ ժամանակում վթարի վայր են ժամանել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: 

Վթարի առնչությամբ ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնում հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Երկու վարորդներն էլ ենթարկվել են բժշկական փորձաքննության, և պարզվել է, որ գտնվում են սթափ վիճակում: Տ. Ուրիխանյանի կողմից վարած ավտոմեքենայի համարանիշերը հաշվառված են Ազգային ժողովի ավտոտնտեսության հաշվեկշռում: 

Նախորդ հոդվածը‘Մխիթարյանը ճանաչվել է 1-ին խաղաշրջանում «Շախտյորի» լավագույն խաղացող’
Հաջորդ հոդվածը‘«Արմավիայի» խոսնակը տեղյակ չէ Բաղդասարովի հայտարարություններից’