‘ԲՀԿ համագումարին որևէ քաղաքական ուժ կամ գործիչ հրավիրված չէ’

900

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, փետրվարի 15-ին տեղի կունենա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը: Այս մասին այսօրվա ԱԺ ճեպազրույցում հայտնել էր ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Ինչպես xnews.am-ին հայտնել է ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը համագումարին որևէ՝ ո՛չ իշխանական, ո՛չ էլ ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ հրավիրված չէ: Պատասխանելով հարցին, թե ո՞ր քաղաքական ուժերն և ի՞նչ գործիչներ են հրավիրված լինելու ԲՀԿ համագումարին Ուրիխանյանը ասել է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համագումարը քննարկելու է ներկազմակերպական հարցեր և կայացնելու է համապատասխան որոշումներ, որևէ այլ՝ ո՛չ իշխանական, ո՛չ էլ ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ հրավիրված չէ: Պարզապես այդպիսինն է համագումարի ձևաչափը»:

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և ԵՎՐՈ-ի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Ըստ Տիգրան Սարգսյանի՝ Դիլիջանի դպրոցի բացման արդյունքում երկրի համբավը կբարձրանա’