‘ԲՀԿ-ն՝ Փոստանջյանին. Ինչպես ասում են՝ «ուրիշի համար փոս մի փորիր` ինքդ մեջը կընկնես»’

883

ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից, պատգամավորի օգնական Վարդան Քոչարյանը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադառնում է «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ ԲՀԿ-ի հասցեին վերջերս հնչեցրած քննադատությանը: Հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Ինչպես ասում են՝ «ուրիշի համար փոս մի փորիր` ինքդ մեջը կընկնես»: Այսպես եմ որակում այն իրավիճակը, որում հայտնվեց «սկանդալագործ» Զարուհի Փոստանջյանը: Բա, արի ու մի ասա, այ ձևական ընդդիմադի՛ր, ուրեմն երբ որ պատգամավոր Ուրիխանյանը բարձրացնում է հարց, թե ու՞ր են գնացել տասնյակ միլիոնավոր դրամներ, որոնք նշված են ծախսային մասի համապատասխան հոդվածում, և այդ խոսքում մեջբերում է անում չփոփոխված ու անբավարար աշխատավարձի և պատգամավորի սենյակում կահույքի բացակայության մասին: Ուստի, կրկնում եմ, հարցադրման իմաստն էր` ուր են գնացել պետական միջոցները: Այդ պահին իրավիճակը փրկելու և հանրության ուշադրությունը շեղելու նպատակով գործին է լծվում, ինչպես ‹‹Արմնյուզի›› Արտակը եթերում ասաց, «ԱԺ սեքս-խորհրդանիշ» Զարուհին: Խեղաթյուրելով պատգամավորի խոսքերը, թիրախ դարձնելով ԲՀԿ-ին՝ մի աղաղակ բարձրացրեց՝ ձեռքի հետ նաև հիշելով վատնվող պետական միջոցների հարցը:

Բայց արի ու մի տես, թե ինչ եղավ. քաղաքացիական վերահսկողություն իրականացնող մի նախաձեռնություն հրապարակեց մի փաստաթուղթ, ըստ որի՝ Զարուհուն մի քանի հազար դոլար է հատկացվել՝ պարզապես Եվրոպայում մեկ օր ընթրիքի մասնակցելու համար: Բա սա ցինիզմի դրսևորում չէ՞: Ձև տալ, որ մտահոգ ես խեղճ թոշակառուների ու անապահովների անբավարար վիճակներով ու միևնույն ժամանակ  պատգամավորի մոտ մի տասը ամսվա աշխատավարձի գումար ծախսել պետական միջոցներից՝ մի հատ Փարիզ ‹‹թռնել-հաց ուտելու›› վրա` մեղմ ասած անբարոյականություն է»:

Նախորդ հոդվածը‘450 քաղբանտարկյալ ազատ կարձակվի Մյանմայում Օբամայի այցին ընդառաջ’
Հաջորդ հոդվածը‘«Հարավային հոսք» գազատարի արժեքը կգերազանցի 20 միլիարդ դոլարը’