‘ԲՀԿ-ն առաջիկայում կքննարկի ԱԺ նիստերին մասնակցելու հարցը ‘

645

Կուսակցությունն առաջիկայում կքննարկի ԱԺ նիստերին մասնակցելու հարցը: iLur.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե երբ և որ պարագայում խմբակցությունը կմասնակցի Ազգային ժողովի նիստերին:

«Կուսակցությունն այդ հարցը կքննարկի, երբ նպատակահարմար գտնի: Շտապելու կարիք չկա, առաջիկա քառօրյան հոկտեմբերի 22-ին է», — ասաց Զոհրաբյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն էլ iLur.am-ին ասաց, որ այդ հարցը կքննարկվի կուսակցության խորհրդակցության ընթացքում, իսկ հարցին, թե երբ խորհրդակցություն կհրավիրվի, Ուրիխանյանն ասաց՝ առաջիկայում:

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի՝ Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագրի քննարկման օրը Զոհրաբյանը հայտարարել էր, որ ԲՀԿ խմբակցությունը չի մասնակցելու այս քառօրյայի մյուս որևէ քննարկման: ԲՀԿ խմբակցության պատգամավորները ելույթներից հետո լքել էին նիստերի դահլիճը:

Նախորդ հոդվածը‘«Ռիվեր Փլեյթի» երկրպագուները նոր ռեկորդ գրանցեցին’
Հաջորդ հոդվածը‘Տեր-Պետրոսյանի առաջադրումը դառնալու է ժողովրդավարության հաղթանակը Սերժ Սարգսյանի ռեժիմի նկատմամբ ‘