‘ԲՀԿ-ն բոյկոտում է Ազգային ժողովի նիստը ‘

792

Մեկնարկել է ՀՀ ԱԺ-ի 5-րդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական քառօրյան, ներկա է 107 պատգամավոր:
Նիստի ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն ոչ մի քվեարկության չի մասնակցի:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում քվեարկության է դրվելու ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի Ազգային ժողովին ներկայացրած միջնորդագիր՝ ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին:

Նիստում նախատեսված է նաև բյուջեի կատարողականի քննարկումը:

Նախորդ հոդվածը‘Ատկատներն ու չարաճճիները’
Հաջորդ հոդվածը‘Ֆինլանդիայի բնակիչը փորձել է վաճառել կնոջը աճուրդում’