‘ԲՀԿ-ն բոյկոտում է ԱԺ քառօրյան ‘

2126

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բոյկոտում է խորհրդարանի այս քառօրյան: Այս մասին քառօրյա նիստի մեկնարկին հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: «Ես ցանկանում եմ տեղեկացնել, որ, հաշվի առնելով Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բոյկոտում է Ազգային ժողովի այս քառօրյա նստաշրջանը»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

Զոհրաբյանը տեղեկացրեց նաև, որ առաջիկայում ԲՀԿ-ն հանդես կգա հայտարարությամբ, որում կպատասխանի առաջացած բոլոր հարցերին, կներկայացնի իր ռազմավարությունն ու հետագա քայլերը:

 

Նախորդ հոդվածը‘Հոսանքազրկումներ Երևանում եւ այլ մարզերում’
Հաջորդ հոդվածը‘Նաիրիտցիները կրկին նախագահականի դիմաց են’