‘ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու 2014 թ. բյուջեի նախագծին’

1008

Երեկ տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության հերթական նիստը, որը վարել է ղեկավար՝ Գագիկ Ծառուկյանը:

Նիստի ժամանակ ի թիվս մի շարք այլ հարցերի քննարկվել է ՀՀ 2014 թ. բյուջեի նախագծի վերաբերյալ ԲՀԿ դիրքորոշումը հայտնելու ձևը: Հնչել է առաջարկ դիրքորոշումը հայտնել բոյկոտի միջոցով, ինչպես նաև դեմ քվեարկելով նախագծին:

Քննարկման արդյունքում խմբակցությունը որոշել է իր դիրքորոշումը հայտնել դեմ քվեարկելու ձևով: Այս մասին հայտնել ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու, ԱԺ պատգամավոր՝ Տ. Ուրիխանյանը:

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը «ստուգումների» մասին օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկ է պատրաստում’
Հաջորդ հոդվածը‘Առողջապահության նախարարությունում ստորագրվեց եռակողմ համաձայնագիր’