‘
«Բարգավաճ Հայաստանը» դեռ չի կողմնորոշվել ԵԱՏՄ-ին անդամակցության առնչությամբ դիրքորոշման հարցում: ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի խոսքով, «մինչև չընթերցեն պայմանագիրը, չեն կարող պաշտոնական դիրքորոշում հայտնել այդ հարցի առնչությամբ»:
Մինչդեռ, հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին` Հայաստանի կողմից Մինսկում ԵԱՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ պայմանագրի ստորագրման օրը, Երևանում հանրահավաքի ժամանակ ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է, որ «հանրահավաքն ուղղված չէ ոչ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցման, ոչ Արևմուտքի դեմ»:
‘