‘ԲՀԿ-ն կառաջադրի՞ Սամվել Բալասանյանի որդու թեկնածությունը’

748

ԱԺ-ում ԲՀԿ-ի  համար սահմանված ճեպազրույցի ժամին տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը անդրադարձավ Վերահսկիչ պալատի հաշվետվությանը: Ըստ Մելքումյանի՝ ԲՀԿ-ն համամիտ է, որ հաշվետվության մեջ տեղ են գտել որոշ թերություններ, սակայն՝ որոշ վերապահումներով: Նա տեղեկացրեց նաև խմբակցության կողմից այս քառօրյային ներկայացրած օրենքի նախագծերին:

ԲՀԿ-ական  մեկ այլ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը լրագրողի այն հարցին, թե ըստ տեղեկությունների՝ կուսակցությունը մտադիր է Շիրաքի մարզի թիվ 35 ընտրատարածքում առաջադրել Սամվել Բալասանյանի որդու թեկնածությունը, ասել է, թե դրանք ընդամենը խոսակցություններ են, իսկ քննարկումները դեռևս ընթանում են:

Ողջունելով ԵԽ-ի բանաձևը՝ Վահե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում ամեն ինչ արվում է, որպեսզի միջազգային հանրության կողմից լինեն նոր հայտարարություններ:

Նախորդ հոդվածը‘Ջավախահայությունը հնարավորություն չունի լիարժեք մասնակցելու ընտրական գործընթացներին. «Երկիր» միություն’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ԱԺ-ն հաստատեց Արա Հարությունյանի թեկնածությունը ‘