‘ԲՀԿ-ն կոռեկտ չի համարում մեկնաբանել ՌԴ դեսպանի հայտարարությունը ‘

745

«Թե ում ինչ է ասել դեսպանը՝ կոռեկտ չէ, որ մեկնաբանի քաղաքական ուժի ներկայացուցիչը, ավելի ճիշտ կլինի՝ դրա մասին խոսի դեսպանության մամլո խոսնակը», — ասաց ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ մեկնաբանելով ՀՀ-ում ՌԴ դեսպանի հայտարարությունը:

Խոսնակի խոսքով՝ ամենևին կարևոր չէ, թե որ երկիր է արտագաղթում հայաստանիցին՝ ՌԴ, եվրոպական, թե ասիական կամ արևմտյան երկիր, քանի որ կարևորն այն է, որ հայաստանցին մնա Հայաստանում՝ ունենալով արժանավայել ապրելու, արարելու և սեփական ընտանիքի համար բերեկեցություն ապահովելու հնարավորություն:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, պատասխանելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի արտահայտած մտահոգությանը, որը վերաբերում էր ՌԴ կողմից Հայաստանում իրականացվող վերաբնակեցման «Համերկրացիներ» ծրագրի հետևանքով արձանագրված արտագաղթին, մասնավորապես ասել էր.

«Ոչ ոք բռնի ուժով Ռուսաստան չի տանում, երկրից մեկնելու խնդրի պատասխանը պետք է այլ տեղում փնտրել: Արդյո՞ք խնդիրը Միգրացիոն ծառայության ներկայացուցչության մեջ է: Արդյո՞ք ինչ-որ մեկը հային ստիպողաբար Հայաստանից Ռուսաստան է տանում: Եթե դուք փակեք ներկայացուցչությունը, կարծում եք՝ այդ մարդիկ չե՞ն մեկնի»:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Եգորյան. Ամբաստանյալները Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներն են եղել ‘
Հաջորդ հոդվածը‘Հռոմի պապն առաջին անգամ աղոթք է կարդացել արաբերենով’