‘ԲՀԿ-ն չի բացառում Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը’

2155

ԲՀԿ-ն չի բացառում Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը: Այդ մասին այսօր ԲՀԿ համագումարից հետո կայացած ասուլիսից հետո հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչո՞ւ է ԲՀԿ-ն կենտրոնացել կառավարության հրաժարականի պահանջի վրա, և ինչո՞ւ չի պահանջում Սերժ Սարգսյանի  հրաժարականը,  որովհետև ի վերջո՝ վարչապետին և կառավարությանը նշանակում է Սերժ Սարգսյանը: Վարդան Օսկանյանը ի պատասխան նշեց, որ այս պահին խորհրդարանական չորս ուժերը համաձայնության են եկել կառավարությանը անվստահություն հայտնելու հարցում, քանի որ դա նաև խորհրդարանական գործընթաց է:

«Բայց մենք շատ լավ գիտենք, թե ովքեր են երկրում ընթացող գործընթացի հիմնական պատասխանատուները և մենք ոչինչ չենք բացառում»,- հայտարարեց Օսկանյանը: 

ԲՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Նաիրա Զոհրաբյանն էլ ի հավելումն վստահեցրեց, որ ԱԺ քաղաքական ուժերի հետ քննարկումներում որևէ տաբու, որևէ արգելված թեմա չկա: Այսինքն, նրա խոսքով, քննարկվում են բոլոր տարբերակները՝ երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար:  

Նախորդ հոդվածը‘Հայ-իրանական սահմանում էկոլոգիական միջանցքներ կստեղծվեն կենդանիների միգրացիայի համար’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ԱԺ նախագահը մասնակցում է Եվրոպական ազատ դաշինքի վեհաժողովին’