‘
ԱԺ 5-րդ գումարման աշնանային նստաշրջանի հերթական նիստին այսօր ներկա էր նաև ԲՀԿ խմբակցությունը՝ անկախ այն հայտարարություններից, որով ԲՀԿ-ականները հնարավոր էին համարում ԱԺ-ի բոլոր նիստերի բոյկոտումը:
ԲՀԿ-ական պատգամավոր և երիտթևի ղեկավար Վահե Էնֆիաջյանը iLur.am-ին քառօրյայի մասնակցության փաստը մեկնաբանեց նրանով, որ ԲՀԿ քննարկել է այդ հարցը և որոշել մասնակցել քառօրյային:
Հիշեցնենք, որ անցած քառօրյային ԲՀԿ-ն բոյկոտեց նիստերը, երբ քննարկվում էր ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: ԱԺ-ի նիստերի բոյկոտման նպատակահարմարության հարցը պետք է դրվեր քննարկման, ինչպես հայտարարել էր ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
‘