‘ԲՀԿ-ն չմասնակցեց ոչ նախընտրական պրոցեսներին, եւ ոչ էլ՝ բուն ընտրություններին’

909

Նախագահական ընտրություններում ԲՀԿ մասնակցության վերաբերյալ պարբերաբար շրջանառվում են տարբեր տեսակետներ: Այդ կապակցությամն Zham.am-ը փորձել է լսել ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ կենտրոնական գրասենյակի ղեկավարի տեղակալ Վահան Բաբայանի տեսակետը:

Պարոն Բաբայան, տարատեսակ մեկնաբանություններ կան ԲՀԿ մասնակցության վերաբերյալ երեկ կայացած նախագահական ընտրություններին: Ինչպե՞ս դրանք կմեկնաբանեք

-Մեկնաբանություններ տարածողների պակաս, ինչպես գիտեք, երբեք չի եղել եւ մենք հրաշալի տեղյակ եք թե մեկնաբանողների, եւ թե դրանց պատվիրատուների իրական մոտիվացիաներին: Ես գոհունակությամբ պիտի նշեմ, որ ԲՀԿ բոլոր կառույցները խստորեն հետեւեցին կուսակցության քաղխորհրդի որոշմանը. ԲՀԿ-ն որպես կուսակցություն, ինչպես եւ ծրագրել էր, չունեցավ որեւէ մասնակցություն ոչ նախընտրական պրոցեսներին, եւ ոչ էլ բուն ընտրություններին: Իրականում շատ դժվար էր հարյուր հազարավոր անդամներ եւ համակիրներ ունեցող կուսակցության համար ապահովել քաղխորհրդի որոշման իրագործման նման բացառիկ արդյունավետություն: Սա խոսում է կուսակցության համախմբվածության եւ քաղաքական հստակ գծի մասին: 

 

Նախորդ հոդվածըԴավիթ Մաթեւոսյան. Սա է օրվա Հերոս…տրատը
Հաջորդ հոդվածը‘Դավիթ Հարությունյանը համոզված է, որ Սերժ Սարգսյանը չի հանդիպի Րաֆֆի Հովհաննիսյանին ‘