‘ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստում կորոշի՝ մասնակցելո՞ւ է Երևանի ավագանու ընտրություններին, թե՞ ոչ’

815

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մոտակա մեկ-երկու օրվա ընթացքում քաղաքական խորհրդի նիստում կքննարկի, թե արդյոք ԲՀԿ-ն մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին, թե ոչ:

Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունները կկայանան 2013թ. մայիսի 5-ին: «Օրինաց երկիր» կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, կուսակցության ցուցակը կգլխավորի Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Մասնակցության որոշում է կայացրել նաև ՀՀԿ-ն և հայտարարել, որ իրենց ցուցակը գլխավորելու է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Խորհրդարանական ուժերից Հայ ազգային կոնգրեսը, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» մասնակցելու հարցը դեռևս չեն քննարկել:

Նախորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիայի թագուհին դուրս է գրվել հիվանդանոցից’
Հաջորդ հոդվածը‘Միրչա Լուչեսկու. «Բորուսիա»-«Շախտյոր» զույգի հաղթողը կխաղա ՉԼ եզրափակիչում’