‘ԲՀԿ-ն և «Ազատ դեմոկրատները» հանդիպել են’

748

Տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը, քննարկվել են բազմաթիվ հարցեր, և հանդիպումն անցել է շատ արդյունավետ: Այս մասին iLur.am-ին հայտնեց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:

«Տրամաբանական ժամկետ չի անցել դրանից հետո, ես ինքս ամբողջությամբ ծանրաբեռնված եմ Հայաստան-Եվրամիություն հանձնաժողովի նիստով, եթե մանրամասներ են ձեզ հետաքրքրում՝ խմբակցության քարտուղարի հետ կապվեք: Ես հեռախոսով հասցրել եմ տեղեկանալ միայն այդքանը»,- ասաց Ուրիխանյանը:

Մեր այն հարցին, թե օրակարգում առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ հարց քննարկվե՞լ է, Ուրիխանյանը պատասխանեց.

«Եղել են բազմաթիվ հարցեր դրան վերաբերող, նաև՝ ձեզ հայտնի»,- ասաց նա՝ հավելելով, որ հանդիպման մանրամասներն ավելի ուշ կներկայացնեն:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հեռախոսազանգերին չէր պատասխանում:

Նախորդ հոդվածը‘Պետերբուրգում բնակվող ՀՀ քաղաքացու խանութում հայտնաբերվել է 55 կգ հաշիշ’
Հաջորդ հոդվածը‘ՀԱՄԱՍ-ը և ՖԱՏԽ-ը որոշել են միավորվել’