‘
Բիլբաոյի «Ատլետիկի» գլխավոր մարզիչ Մարսելո Բյելսան երկուշաբթի օրը կայացած թիմային մարզման ժամանակ ժամանակից շուտ հանդերձարան է ուղարկել թիմի հարձակվող Ֆերնանդո Լյորենտեին:
Արգենտինացի մասնագետին դուր չի եկել 27-ամյա բասկի վերաբերմունքը իր պարտականությունների նկատմամբ, հաղորդում է Football Espana-ն:
Նշենք, որ Բյելսայի եւ Լյորենտեի հարաբերությունները վատթարացան այն բանից հետո, երբ հարձակվողը հրաժարվեց երկարաձգել պայմանագիրը «Ատլետիկի» հետ եւ հաջորդ ամառ կարող է լքել ակումբը ազատ գործակալի կարգավիճակով:
Այս մրցաշրջանում խաղացողը կորցրել է իր տեղը մեկնարկային կազմում եւ միայն փոխարինման է դուրս գալիս:
Նշենք, որ Լյորենտեի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին», «Միլանը» եւ «Յուվենտուսը»:
‘