‘ Բյուջեի հաշվին Տիգրան Սարգսյանի շռայլությունները նոր են բացահայտվում. «Ժողովուրդ»’

2426

ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն իր պաշտոնավարման ժամանակ ՀՀ պետբյուջեի հաշվին բավական մեծ շռայլություններ է թույլ տվել, որոնց մասին փաստերը նոր-նոր են բացահայտվում։ Այս մասին գրում է «Ժողովուրդը»:

Փետրվարի 23-24-ին Տիգրան Սարգսյանը մեկ օրով մեկնել էր Սոչի՝  մասնակցելու Ձմեռային օլիմպիական խաղերի փակմանը։  «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաղթերի համաձայն՝ միայն մեկ օրվա չարտերային չվերթի համար Տիգրան Սարգսյանը «Էյր Արմենիա» ընկերությանը վճարել էր 8 մլն 800 հազար դրամ՝ ավելի քան 21 հազար դոլար։ Բացի այդ, վարչապետին ուղեկցող անձնակազմի համար Սոչիում պատվիրվել էր հյուրանոց՝ օրը 832 հազար դրամ արժողությամբ։

«Այլ կերպ ասած՝ միայն 1 օրում Տիգրան Սարգսյանը ծախսել է ավելի քան 24 հազար դոլար, և սա՝ ՀՀ քաղաքացիներիս գրպանից»,- հավելում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Փոփոխություններ ՍԴ–ում. «Հրապարակ»’
Հաջորդ հոդվածը‘Ավելի լավ չէ՞ ոչ թե ստվերի դեմ պայքարենք, այլ այս զարմանահրաշ համակարգի. «ՉԻ»’