‘
«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ մինչ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարում էր Մաքսային միությանն անդամագրվելու մասին, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝որպես ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ, հանդես էր գալիս Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 60-ամյակին նվիրված հայտարարությամբ, որտեղ գովերգում էր եվրոպական արժեքային համակարգի հիմքում ընկած Կոնվենցիան:
«Եթե ՀՀ արտգործնախարարը մասնակից չէ Մաքսայինին անդամագրվելու որոշմանը, ապա հարց է ծագում՝ ո՞ւմ հետ է Սերժ Սարգսյանը կայացրել այդ որոշումը: Այս պարագայում բնական կլիներ, եթե ԱԳ նախարարը հրաժարական տար: Մանավանդ՝ դատելով հասարակական արձագանքներից և երեկ արդեն «Դեմ ենք Ռուսաստանի հետ մաքսային միությանը» ֆեյսբուքյան խմբի ստեղծումից, այս որոշման դեմ պայքարն առջևում է»,-գրում է թերթը:
‘