‘Բնակիչները փակել են Վարդենիս-Մարտակերտ միջպետական ավտոճանապարհը. Ա1+’

3621

Վարդենիսցիներն արդեն մեկ ժամից ավելի փակել են Վարդենիս- Մարտակերտ ավտոճանապարհը։ 15 համայնք ոտքի է ելել՝ ընդդեմ խոշորացման ծրագրի։ Փոխանցում է Ա1+-ը: Կայքը նշում է, որ խոսքը սահմանամերձ գյուղերի մասին է, որոնք, ըստ մտահոգ բնակիչների, խոշորացման դեպքում կդատարկվեն։ Ըստ կայքի զրուցակիցների՝ բնակիչների կարծիքն իշխանությունները չեն հարցրել, և խոշորացումը մի շարք դժվարություններ է առաջացնելու նրանց համար։

Ժողովուրդը պատրաստվում է փակած պահել ճանապարհը, մինչև որ խոշորացման մասին որոշումը կչեղարկվի։

  

Նախորդ հոդվածը‘ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Իրանում տեղի ունեցած հարձակումները ‘
Հաջորդ հոդվածը‘Իրանի ՆԳՆ ղեկավարը տեղեկացրել է Թեհրանում արտակարգ նիստ հրավիրելու մասին’