‘Բնակչի խոսքով` Հարուրի ձոր կոչվող տարածքում վիրավորվել է ևս մեկ ադրբեջանցի’

1578

Այսօր, ժամը 12։00-ի սահմաններում ՀՀ և ԼՂՀ սահմանահատվածում` Հարուրի ձոր կոչվող տարածքում, մեկ ադրբեջանցի է վիրավորվել, ապա գերեվարվել։ Այս մասին Epress.am-ին կրկին հայտնել է Վարդենիսի բնակիչը, ով չի ցանկացել ներկայանալ։ Նրա խոսքով՝ ադրբեջանցին վիրավորվել է հայկական զինված ուժերի որոնողական գործողությունների արդյուքնում, նրան պատրաստվում են Երևան տեղափոխել։

Տեղացիները համոզված են, որ սպանվածը նախորդ շաբաթ հայտնաբերված և մասամբ չեզոքացված ադրբեջանական դիվերսիոն խմբի փախուստի դիմած անդամներից մեկն է, սակայն վերջինը չէ։

 

Նախորդ հոդվածը‘Օրվա կադր. Սպայական պատիվ՝ չծառայած քաղաքապետին’
Հաջորդ հոդվածը‘Ինչպես էին քաղաքական գործիչները երկրպագում իրենց հավաքականներին (Ֆոտոշարք)’