‘Բնակչության մեկ շնչին ընկնող պետպարտքի բեռնվածությունը գերազանցել է 1500 դոլարը’

1075

Արտաքին փոխառությունների աճը Հայաստանի համար դեռ կրիտիկական չէ: Ավելին, հաշվի առնելով ներկայիս իրավիճակը, Հայաստանը շարունակում է արտաքին վարկերի ներգրավման քաղաքականությունը: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, մեկնաբանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցն այն մասին, թե ինչո՞ւ ներգրավված վարկերը չեն կրճատում աղքատությանը, գործազրկությունը և բնակչության արտահոսքը:

Նա նշել է, թե Հայաստանը գտնվում է այն երկրների շարքում, որոնք ունեն արտաքին պարտքի նվազագույն ծավալներ, և արտաքին փոխառությունների սպասարկման առումով որևէ ռիսկեր գոյություն չունեն: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության նախնական տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, Հայաստանի արտաքին պարտքը 2014 թվականի հունվար – ապրիլին աճել է 1.5%, իսկ միայն ապրիլին`0,6%, կազմելով 1.606 տրիլիոն դրամ ($ 3.888 մլրդ), կամ ընդհանուր պետական պարտքի 85.2%-ը: Արտաքին պարտքի կառուցվածքում կառավարության մասնաբաժինը կազմել է 87.3% կամ 3,394 մլրդ դոլար, իսկ մնացած 12.7% — ը կամ 494,1 մլն.դոլարը կազմում է ՀՀ Կենտրոնական բանկի մասնաբաժինը: Ընդ որում, կառավարության արտաքին պարտքը հունվարին աճելով 1,1%, իսկ փետրվարին`1.6%, մարտին նվազել է 0.9%, ապրիլին աճել 0.6%, իսկ 2014-ի հունվար –ապրիլին աճել է 2%, մինչդեռ ԿԲ արտաքին պարտքը հունվարին աճել է 0.3%, փետրվարին`1,8%, մարտին նվազել է 3.4%, իսկ ապրիլին աճը կազմել է ընդամենը 0.4%, իսկ հունվար – ապրիլին կրճատվել է 1%:

Հայաստանի արտաքին ընդհանուր պարտքը 2014-ի մայիսի 1 – ին կազմել է 1.884 տրիլիոն դրամ կամ 4.560 մլրդ դոլար, ապրիլին աճելով 0.1%, իսկ հունվար – ապրիլին`1.2%: Դրա կառուցվածքում, ներքին պետպարտքը կազմել է 14.8% կամ 277.8 մլրդ դրամ ($ 672.5 մլն), ապրիլի անկումը`2.9%, իսկ հունվար – ապրիլին` 0.7%: Ներքին պետպարտքի կառուցվածքում պետական պարտատոմսերի մասնաբաժինը հունվար – ապրիլին մնացել է անփոփոխ` 98.5%, իսկ բացարձակ արժեքը նվազել է 0.7%, առևտրի վարկերի մասնաբաժինը կազմել է 1.2%, իսկ մնացածը կազմել են երաշխիքները, որոնց մասնաբաժինը կազմել է 0.3%, բացարձակ արտահայտությամբ նվազելով 4.2% (հունվար իաճը` 0.8%, փետրվարի անկումը` 1.4%, հետագայում նվազելով նաև մարտին և ապրիլին):

Նշենք, որ Հայաստանի արտաքին պարտքը 2013-ին աճել է 5%, իսկ ՀՆԱ աճը կազմել է 3,5%: Հայաստանի ընդհանուր պետպարտքի մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում 2013-ի ավարտին կազմել է մոտ 44%, իսկ միայն արտաքին պարտքը ՀՆԱ – ի կառուցվածքում կազմել է 37%: Արդյունքում, բնակչության մեկ շնչին ընկնող պարտքի բեռնվածությունը գերազանցել է 1500 դոլարը, ընդ որում, միայն արտաքին պարտքի գծով պահպանել է 1300 դոլարի շեմը (2009-ի $ 550 համեմատ): Փորձագետները գտնում են, որ հաշվի առնելով բարձր միգրացիան, որի արդյունքում Հայաստանի բնակչության թվաքանակը շատ ավելի քիչ է, քան վիճակագրական տվյալները (2013-ին` 3.017 մլն մարդ, 2012-ի 3,027 մլն – ի փոխարեն), այդ դեպքում մեկ շնչն ընկնող պարտքի բեռնվածությունը կլինի ավելի բարձր: 2009-2012 թվականներին արտաքին պարտքի մասնաբաժինը ՀՆԱ – ի կառուցվածքում տատանվել է 35-38% միջակայքում, բացարձակ արտահայտությամբ աճելով 26%, ՀՆԱ աճի տեմպերի նվազման պայմաններում (հաշվի առնելով 2009-ի 14% անկումը): Համեմատության համար նշենք, որ 2008-ին արտաքին պարտքի մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում կազմել է մոտ 30%, պարտքն աճել է 21%, մինչդեռ, ՀՆԱ տարեկան աճը ճգնաժամի հետևանքով դանդաղել է` 13,7% — ից մինչև 6.9 %:

Ըստ ԱրմԻնֆո գործակալության վերլուծաբանների, հինգ տարիների կտրվածքով Հայաստանի ոսկու և արժույթի պահուստները ծածկում էին արտաքին պարտքի ավելի քան կեսը, բայց ճգնաժամի ֆոնի ներքո պահուստների անկումը և տարեցտարի աճող արտաքին պարտքն ավելի են մեծացրել վերջինիս դոմինանտը: Սակայն, 2013-ին պետության պահուստների 25.2% ավելացումը թույլ տվեցին արտաքին պարտքի 58% ծածկում, 2012-ի 49%-ի փոխարեն:

Հիշեցնենք, որ 2013-ի հունվարի 1 – ին Հայաստանի ընդհանուր պետական պարտքը կազմել է 1.8 մլրդ դրամ կամ 4.4 մլրդ.դոլար, որի կառուցվածքում արտաքին պարտքը կազմել է 1.5 մլրդ դրամ կամ 3.7 մլրդ.դոլար, իսկ ներքին պարտքը`255,5 մլրդ դրամ կամ 633 մլն.դոլար: Ոսկու և արտարժույթի պահուստները կազմել են 1,8 մլրդ.դոլար: 2014-ի հունվարի 1 – ին Հայաստանի ընդհանուր պետական պարտքը կազմել է 1.9 մլրդ դրամ կամ 4.6 մլրդ.դոլար, որի կառուցվածքում արտաքին պարտքը կազմել է 1.6 տրիլիոն դրամ կամ 3.9 մլրդ.դրամ, իսկ ներքին պարտքը` 279,7 մլրդ դրամ կամ 689,4 մլն.դոլար: Ոսկու/արտարժույթի պահուստները կազմել են 2.3 մլրդ.դոլար: 

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Ստամբուլում 1923-ից ի վեր առաջին անգամ հայկական դպրոց է կառուցվում’