‘Բնապահպանական տեսչության ստուգումների արդյունքում բյուջեն համալրվել է 472 հազար դրամով’

693

Նոյեմբերի 18-25-ը Բնապահպանական տեսչությունն իրականացրել է մի շարք ստուգումներ, որոնց արդյունքում 600 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի մասին 8 որոշում է կայացվել: Բացի այդ, շրջակա միջավայրին հասցված վնասը գնահատվել է 139.25 հազար դրամ: Այդ մասին հաղորդում է ՀՀ բնապահպանության նախարարությունը: Աղբյուրի համաձայն, տեսչության մարզային ստորաբաժանումները, մասնավորապես, բացահայտել են անտառափայտի ապօրինի փոխադրման, խեցգետնի որսագողության դեպքեր, ինչպես նաև`  բուսական աշխարհի ոլորտի խախտումներ:

Բացի այդ, տեսչության Վայոց ձորի մարզային ստորաբաժանման և ոստիկանության Եղեգնաձորի բաժնի համատեղ պարեկության ընթացքում բացահայտվել է Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի որսագողության դեպք: Փաստի առնչությամբ ընթանում է նախաքննություն: Ընդհանուր առմամբ, Բնապահպանական տեսչության ստուգումների արդյունքում պետբյուջեն համալրվել է 472 հազար դրամով: 

Նախորդ հոդվածը‘Ըստ ոստիկանության՝ թմրանյութը Սերժ Սարգսյանի ընտանիքի համար չէր ‘
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնական. Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 2-ին Հայաստան կժամանի պետական այցով’