‘Բնապահպանական տեսչությունը խախտումներ է արձանագրել ‘

636

2012 թվականի հոկտեմբերի 8-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության եւ եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է  350 հազ. դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 7որոշում եւ հաշվարկվել 88.5 հազ. դրամ ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:

ՀՀ բնապահպանության նախարարության մամլո ծառայությունը ներկայացնում է հայտնաբերված խախտումներն ըստ որորտների.

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Լոռու ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 1 գործով կայացվել է 50 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում:

Տավուշի ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով հաշվարկվել է 58.5 հազ. դրամ շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված դեկորատիվ ծառի ապօրինի հատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է  վարչական տուգանքի որոշում 70.0 հազ. դրամ գումարի չափով եւ հաշվարկվել է 30 հազ. դրամ շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հողերի պահպանության ոլորտ

Արագածոտնի ՏԲ աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար կայացվել է վարչական տուգանքի 1 որոշում 30 հազ. դրամ գումարի չափով:

Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արմավիրի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Ապօրինի որս

Գեղարքունիքի ՏԲ բաժնի աշխատակիցների եւ ոստիկանության կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում արձանագրված խեցգետնի ապօրինի որսի համար 3 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 150 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում: Առգրավված 22.5 կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սեւանա լիճ:

Իրականացվում է օպերատիվ վերահսկողություն ապօրինի ծառահատումների, բնափայտի ապօրինի տեղափոխման, որսագողության, ապօրինի ձկնորսության նկատմամբ:

Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 2.4 մլն դրամ գումար:

Նախորդ հոդվածը‘Թալիբների կողմից վիրավորված աղջնակը տեղափոխվել է բուժման Մեծ Բրիտանիա ‘
Հաջորդ հոդվածը‘Իրանը Սիրիայի ճգնաժամից դուրս գալու առաջարկներ է ներկայացրել ‘