‘Բնապահպանները կոչ են անում հանգիստ թողնել Սևանը ‘

762

Սևանից բացթողումների առավելագույն չափաքանակն օրենսդրական մակարդակով մինչև 240 մլն խմ ավելացնելու վերաբերյալ Ջրային տնտեսության պետկոմիտեի առաջարկը շարունակում է բնապահպանների դժգոհությունը հարուցել: «Նորմալ մարդը՝ ճնշումը մեկ բարձրացնելու, մեկ իջեցնելու դեպքում կարող է կոմայի մեջ հայտնվել և մահանալ: Նույնը տեղի է ունենում Սևանի հետ, չէ՞ որ բացթողումների հետևանքով փոխվում է լճի էկոլոգիան»,- ԱրմԻնֆո-ի հետ զրույցում նշել է «Թռչնասերների կենտրոնի» ղեկավար Սիլվա Ադամյանը: Նրա կարծիքով, հարկավոր է հանգիստ թողնել լիճը`Սևանի ինքնամաքրման գործընթացների շարունակմանն աջակցելու նպատակով: Իսկ բացթողումների ավելացման դեպքում ափամերձ տարածք մնում է ճահճացած, ջրի որակն անկում է ապրում, ինչն արդյունքում լավագույնս չի անդրադառնում ձկնաշխարհի վրա:

Բացթողումները ներկայիս 170 մլն խմ փոխարեն մինչև 240 մլն խմ ավելացնելու առնչությամբ իրենց մտավախություններն են հայտնել նաև «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի ղեկավար Կարինե Դանիելյանը և «ԷկոԼուրի» ղեկավար Ինգա Զառաֆյանը: Փորձագետները նշել են, որ Սևանի մակարդակի մեկ բարձրացումը, մեկ իջեցումը սեյսմիկ ռիսկեր է պարունակում: Բացի այդ, այդ առաջարկը համարվել է ջրային ռեսուրսների հանցավոր կառավարման օրինակ: Ջրային տնտեսության պետկոմիտեն իր դիրքորոշումը հիմնավորում է այն բանով, որ Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ջրային ակունքներից սկիզբ առնող Սև ջուր գետը չի կարող ապահովել ոռոգման համակարգը: Ավելի վաղ Բնապահպանության նախարարությունը ջրային տնտեսություններին 1.496 մլրդ խմ չափով ջրօգտագործման  թույլտվություն է տվել` չնայած Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ջրերի վերականգնվող պաշարը կազմում է 1.226 մլրդ խմ: Արդյունքում դաշտավայրի 638 արտեզյան հորերից 122-ը չորացել է, իսկ 6200 հա  հող մնացել է առանց ջրի:

 

Նախորդ հոդվածը‘Աշխատանքային միգրանտները տարեկան ավելի քան 500 մլրդ դոլար են ուղարկում հարազատներին’
Հաջորդ հոդվածը‘Բրազիլիան հրաժարվել է ապաստան տրամադրել Սնոուդենին’