‘
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, ով ներկայում նշանակվել է Կոտայքի մարզպետ, նախարարի պաշտոնը թողնելուց օրեր առաջ ինքն իրեն գերատեսչական մեդալ է շնորհել:
Բնապահպանության ներկայիս նախարար Արամայիս Գրիգորյանից iLur.am-ը հետաքրքրվեց, թե ինչպես է մեկնաբանում իր նախորդի այս պահվածքը:
«Գիտե՞ք, բնական է, երեւույթը շատ ընդունելի չէ: Ես չէի ուզենա մեկնաբանել»,- հայտարարեց Գրիգորյանը:
Մեր այն հարցին ի պատասխան, թե «դուք նման բան կանեի՞ք», Գրիգորյանը պատասխանեց. «Ես ինձ համար նման բան չէի անի»:
‘