‘Բնապահպանության նախարարը սահմանել է ջրային տարածքներում որսի չափաքանակները’

638

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հրաման է ստորագրել 2015թ. ընթացքում ՀՀ ջրային տարածքներում որսի չափաքանակները սահմանելու մասին, որը ներկայացնում ենք ստորեւ.

Համաձայն «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի և 8-րդ հոդվածի 8-րդ կետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի N1237-Ն որոշման 2-րդ կետի «ա)» ենթակետով հաստատված N1 հավելվածի 12-րդ կետի «դ» ենթակետը.

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ`

Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում 2015 թվականի ընթացքում սահմանել որսի հետևյալ չափաքանակները.

Կարաս` մինչև 100 տոննա,

Ծածան` մինչև 100 տոննա,

Խեցգետին` մինչև 3500 տոննա:

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետին` կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի կնքման գործընթացը կազմակերպելիս առաջնորդվել սույն հրամանի 1-ին կետում նշված չափաքանակներով:

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետին`

1) սահմանված կարգով իրականացնել Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում արդյունագործական ձկնորսության նկատմամբ վերահսկողություն` անհրաժեշտության դեպքում ներգրավելով ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության աշխատակիցներին.

2) ուժեղացնել վերահսկողությունն իշխանի, կողակի և սիգի ապoրինի որսի և վաճառքի կանխարգելման ուղղությամբ` համագործակցելով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ:

Նախորդ հոդվածը‘Ժամը 13:00-ի դրությամբ ավտոճանապարհներն անցանելի են’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ նախագահ. Մենք ողջ հայության հետ միասին սգում ենք Ավետիսյանների մահը’