‘Բնապահպանության նախարարության հերթական թիրախը Լիճք գյուղն է’

753

Այսօր առավոտվանից Գեղարքունիքի Լիճք գյուղ է ժամանել «Տեխնոման» ՍՊԸ անվամբ մի կազմակերպություն, ով գյուղի բնակչությանը ցույց է տվել բնապահպանության նախարարության թույլտվությունը տնօրրինելու` գյուղի տարածքում  գտնվող հանքային ջրի բնական պաշարները: Գյուղն այս պահին պայքարում է կանխելու, այսպես կոչված, օրինական թույլտվությունը իրագործելու կազմակերպության ջանքերը: 

Լիճք համայնքի ակտիվիստ Արաքս Հոխիկյանն իր ֆեյսբուկյան էջում ահազանգում է հանրությանը թույլ չտալու ոչնչացնել ժողովրդին պատկանող սեփականությունը:

«Բնության պարգևները պատկանում են բնությանը և ժողովրդին: Ոչ մեկ` անկախ իր զբաղեցրած պաշտոնից, դիրքից, կուտակած հարստությունից, վզի հաստությունից, ուղեղի դատարկությունից իրավունք չունի մի քանի գրոշ վաստակելու համար ոչնչացնի Լիճք համայնքի դարերի խորքից եկած և ժողովրդին պատկանող սեփականությունը: Սա եղեռնագործություն է բնության և տեսարժան վայրերի նկատմամբ: Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքի Չայիրներ տարածքում հանքային ջրի բնական պաշարը որոշ բախտախնդիրներ չեն կարող ոչնչացնել, քանի որ կգա ժամանակը և իրենք չեն կարող պատասխան տալ ոչ բնության, ոչ սերունդների առջև:

Սերունդների իրավունքների ոտնահարումը հայցային վաղեմություն չի ճանաչում, և նման չարագործները պատմության գրքերի մեջ կեղծ հայրենասերների քողի տակ դավաճաններ են որակավորվելու»:

Գյուղի բնակչությունն այս պահին սպասում է համայնքի գործող գյուղապետ  Գնել Հայրապետյանին, ով գյուղի ակտիվիստների խոսքերով նախկին գյուղապետ Շամս Հայրապետյանի հետ  համագործակցելով մարզային բարձրաստիճան որոշ պաշտոնյաների հետ բիզնես նպատակով վաճառել են Լիճք համայնքին ու բնությանը պատկանող հանքային ջրի աղբյուրը:  

Աղբյուրը՝ Լրագրողներ հանուն մարդու իրավունքների իրավական լրատվական կայք

 

Նախորդ հոդվածը‘Հայրենական արտադրության եվրոպական «կտերը»’
Հաջորդ հոդվածը‘Գիտության ֆինանսավորման ծավալները եվրոպական առաջատար երկրներում եւ Հայաստանում’