‘Բնապահպանության նախարարությունը չեղյալ է համարել «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի կառուցման թույլտվությունը ‘

694

ՀՀ բնապահպանության նախարարությունը չեղյալ է համարել «Մեգաէներջի» ՍՊԸ-ին «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի կառուցման նպատակով տրամադրված բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության լրատվական բաժինը, հիմք ընդունելով ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի բնակիչների բողոքը` ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ:

Աշխատանքային խմբի նպատակն է այցելել Գետահովիտ համայնք՝ «Մեգաէներջի» ՍՊԸ-ի «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի կառուցման հետ կապված տարաձայնություններն ուսումնասիրելու և ծագած խնդիրներին լուծումներ առաջարկելու համար:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի Հանրապետության Հիմնադիր նախագահի բաց համալսարանը’
Հաջորդ հոդվածը‘Օբաման մտավ պատմության մեջ՝ քվեարկելով նախօրոք (տեսանյութ)’