‘Բնապահպան. Մի շարք գետեր գտնվում են փոքր ՀԷԿ-երի ճնշման ներքո’

841

Հայաստանի մի շարք գետեր գտնվում են փոքր ՀԷԿ-երի ուժեղ ճնշման ներքո: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «ԷկոԼուր» ՈԿԿ ղեկավար Ինգա Զարաֆյանը: Բնապահպանը, մասնավորապես, հիշատակեց Եղեգիս գետը, որտեղ կառուցվել են մի քանի փոքր ՀԷԿ-եր` միմյանցից տառացիորեն 200 մ հեռավորության վրա: Նրա խոսքով՝ նման ճնշումները բացասաբար են անդրադառնում գետերի էկոհամակարգի և կենսաբազմազանության վրա:

Նշենք, որ Հայաստանում, ընդհանուր առմամբ, կառուցվել կամ կառուցման փուլում են գտնվում 162 փոքր ՀԷԿ-եր: Բնապահպանները մտադիր են առկա խնդիրները լուծել ՓՀԷԿ ոլորտի բարեփոխումներին աջակցության ծրագրի միջոցով` հասարակության և ՀՀ բնապահպանության նախարարության միջև երկխոսության շրջանակում: Մասնավորապես, հանրապետության գետերի վրա կառուցված 100 փոքր ՀԷԿ-երի կտրվեն կանաչ անձնագրեր, որոնցում կներառվեն հիդրոլոգիական, էկոլոգիական և տեխնիկական ցուցանիշները: Բացի այդ, կմշակվեն ՓՀԷԿ ոլորտի վերաբերյալ առաջարկություններ:

Նախորդ հոդվածը‘Փաստորեն, Լեւոն Տեր-Պետրոսյանը ճիշտ էր’
Հաջորդ հոդվածը‘Է.Վարդանյանը Մ.Ալեքսանյանի ձերբակալման հետ կապված ողջախոհության կոչ է անում ‘