‘
Բնապահպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ կիրակի օրը համացանցում տարածվել էր Հայաստանի տարածքներում որսի տեսարաններով տեսանյութ, որը փաստում է, որ սպանվել են երկրի կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներ:
«Հայաստանի բնապահպանության նախարարությունը, գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, նախապատրաստել է համապատասխան նյութեր և այսօր դիմել է իրավապահ մարմիններին՝ նրանց փոխանցելով տեսանյութը: Կձեռնարկվեն նաև հնարավոր բոլոր միջոցները՝ տեսանյութում տեղ գտած իրողությունների վաղեմությունը բացահայտելու և մեղավորներին պատժելու ուղղությամբ», — ասված է հայտարարության տեքստում: Ի դեպ, սա Հայաստանում կարմիր գրքում գրանցված կենդանիների` արտասահմանցիների կողմից իրականացվող որսի առաջին դեպքը չէ:
Lurer.com կայքը անցած տարի այս օրերին հրապարակել էր ռուսական «Այբեքս» որսորդական ակումբի կայքում տեղադրված է հայտարարությունը, որով առաջարկվում է բեզոարյան այծերի որս կազմակերպել Հայաստանում։ Հայտարարությունը հայերեն թարգմանությամբ ներկայացնում ենք ստորև.
«Որս Հայաստանում
«Այբեքս» ակումբը առաջարկում է որս կազմակերպել Բեզոարյան այծի վրա Հայաստանի լավագույն որսային տնտեսություններում՝ Ուրցասարի լեռներում՝ Երևանից 120 կմ հեռավորության վրա։ Հայկական մուֆլոնի որսը իրականցվում է Մեղրիի լեռներում՝ Երևանից 500 կմ հեռավորության վրա։ Ողջ որսը իրականացվում է ծովի մակարդակից 2000-2500մ բարձրության վրա։ Հաճախ որսի 3-5 օրերը բավարար են լավ ռազմավար ձեռք բերելու համար։
Որսի սեզոնը՝ կլոր տարի, լավագույն ժամանակ՝ մարտ-նոյեմբեր.
Տեղաբաշխումը՝ ոչ մեծ որսորդական տուն զուգարանով և ցնցուղով կամ վրանային ճամբար՝ մուֆլոնի որսի ժամանակ.
Տուրի արժեքը՝ տուրի 6 օր, որից այծի որսը՝ 5 օր
տուրի 6 օր, որից մուֆլոնի որսը՝ 5 օր։
Արժեքի մեջ մտնում են՝ ք. Երևանի օդանավակայանում դիմավորելը (ուղեկցելը), ողջ ճանապարհային տրանսպորտի ծախսը, թույլտվությունը որսի համար, օրը երեք անգամ սնունդը, եգերական ծառայության մատուցումը, ռազմավարի առաջնային վերամշակումը։
Արժեքի մեջ չեն մտնում ՝ ավիատոմսերը, զենքի վարձակալումը, այդ թվում՝ փամփուշտները, հյուրանոցը Երևանում, ռազմավարների արժեքը, որսի լրացուցիչ օրվա արժեքը, այծի որսի համար լիցենզիան, մուֆլոնի որսի համար լիցենզիան, արջի որսի համար լիցենզիան, կառավարական հարկ՝ բնության զարգացման համար ամեն մի կենդանու դիմաց, ալկոհոլային խմիչք, զենքի արտահանման (ներմուծման) համար փաստաթղթեր. ամեն մի զենքի համար` առանձին, էքսկուրսիաներ, թեյավճարներ անձնակազմին։
Ահա մեկ այլ` Hunting Consortium կոչվող ընկերության կայքը, որը եւս առաջարկում է գալ Հայաստան որսի եւ որսալ` Բեզոարյան այծեր եւ շագանակագույն արջեր:
‘