‘Բոբբի Չարլթոն. «Փառք Աստծո, տիկի-տական դուրս եկավ մոդայից»’

878

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Բոբբի Չարլթոնն ուրախացել է, որ այլևս նորաձև չէ այն ոճը, որով խաղում էր Խոսեպ Գվարդիոլայի «Բարսելոնան».

«Փառք Աստծո, տիկի-տական դուրս եկավ մոդայից: Յուրաքանչյուր ոճ իր շրջանն ունի: Բայց երբեք չի փոխվի այն, որ պաշտպաններն ատում են այն մրցակցիներին, ովքեր իրենց միջով անցնում են գնդակով: Ինքը՝ Գվարդիոլան հեռանում է «Բավարիայում» այն ոճից, որով խաղում էր «Բարսելոնայում»,- Չարլթոնի խոսքերը մեջբերում է բրիտանական մամուլը:

Որպես «Բարսելոնայի» մարզիչ Գվարդիոլան երեք անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, երկու անգամ  հաղթել է Չեմպիոնների լիգայում և երեք անգամ հաղթել է Իսպանիայի գավաթի խաղարկությունում: 

Նախորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Ազգային անվտանգություն’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ (ՈւՂԻՂ)’