‘Բոզոյան. Հայաստանում ուկրաինական իրադարձությունների կրկնման բոլոր նախադրյալները կան’

976

Հայաստանում ուկրաինական իրադարձությունների կրկնման բոլոր նախադրյալները կան, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Նրա խոսքով, Վիկտոր Յանուկովիչի` իշխանության գալուց հետո Ուկրաինայի ժողովուրդն սպասում էր իրավիճակի բարելավում, սակայն ուկրաինական պետության ղեվարը երկրի խնդիրները լուծելու փոխարեն՝ Ուկրաինայի ողջ հարստությունը կենտրոնացրեց իր հարազատների ձեռքում, ինչն էլ հանգեցրեց հասարակության սոցիալական բոլոր շերտերի դժգոհությունը: Բոզոյանի խոսքով, այս երևույթները շատ նման են Հայաստանում տիրող իրավիճակին, ուր աճում է իշխանությունների գործողություններից դժգոհությունը: Քաղաքագետն ավելացրել է, որ Հայաստանում «եվրոպական գներ են և աֆրիկյան աշխատավարձ», ինչի հետևանքով ժողովուրդը կորցրել է իշխանության հանդեպ հավատը: Ներկայիս քաղաքականության շարունակման դեպքում Հայաստանում տեղի կունենա նույնը, ինչ Ուկրաինայում, ընդգծել է քաղաքագետը` հավելելով, որ Ուկրաինայում Ռուսաստանն աշխարհաքաղաքական լուրջ պարտություն է կրել:

Նախորդ հոդվածը‘ԿԲ. Տարեսկզբից դրամի դեվալվացիան կապված է ռուսական ռուբլու արժեզրկման հետ’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ական. GSP+ համակարգը Հայաստանում չի վերացվի ‘