‘
Դոնեցկում աղետի ենթարկված «Բոինգի» ավստարալացի զոհված ուղևորների ընտանիքները հայց կներակայցնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Ռուսաստանի, Ուկրաինայի և Մալայզիայի, հաղորդել է ABC ավստրալական հեռուստաալիքը: Նրանք մտադիր են բարոյական փոխհատուցում ստանալ:
Ինչպես հստակեցնում է The Daily Mail-ը, դատարան դիմելու որոշում են կայացրել ութ ընտանիքներ: «Նրանց հետաքրքրումէ՝ ո՞վ է խոցել ինքնաթիռը, և արդյո՞ք իրենց հարազատները անմիջապես են զոհվել»,- ասել է ընտանիքների փաստաբանը, ով հայցը ՄԻԵԴ կներկայացնի հաջորդ տարվա ապրիլին կամ մայիսին:
Նոյեմբերի վերջին հայտնի դարձավ, որ Ուկրաինայի դեմ հայցով ՄԻԵԴ է դիմել մի քանի ընտանիք Գերմանիայից: Նրանք մեկ միլիոն դոլարի բարոյական փոխհատուցում են պահանջել: Փոխանցում է lenta.ru-ն:
‘