‘«Բոինգի» ուղևորների մարմինները տեղափոխող գնացքը դուրս է եկել Տորեզից’

703

Malaysia Airline ավիաընկերության «Բոինգի» ուղևորների և անձնակազմի անդամների մարմինները տեղափոխող երկաթուղային սառցարան-շարժակազմը դուրս է եկել Ուկրաինայի արևեքի Դոնեցկի մարզում  անջատականների վերահսկողության տակ գտնվող Տորեզից և ուղղություն վերցրել դեպի Խարկով: Հաղորդվում է, որ գնացքը Խարկով է հասնելու Դոնեցկով: Այստեղ նրան սպասում է մալայզիական կառավարության պատվիրակությունը, որը, նախ, մարմինները կտեղափոխի ուկրաինական իշխանությունների կողմից վերահսկվող տարածք, ապա  Ամստերդամ:

Ուկրաինայի նախագահի կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ Պյոտր Պոռոշենկոն կարգադրել է ապահովել շարժակազմի անվտանգությունը ամբողջ ճանապարհի երկայնքով:

Ինչպես տեղեկացրել է Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազակը, պայմանավորվածության համաձայն՝ միջազգային անկախ փորձագետներին տրամադրվելու է ապահով մուտք օդանավի աղետի տարածք՝ լայնածավալ հետազոտություն սկսելու համար:

Երկուշաբթի Նիդեռլանդներից մի խումբ դատաբժշկական փորձագետներ արդեն սկսել են զոհվածների ինքնությունը պարզելու աշխատանքը: Մասնագետներն ուսումնասիրել են սառցարան վագոններով տեղափոխված 196 դիակ:

Երկուշաբթի մինչև օրվա կեսր հայտնաբերվել էր օդանավում եղած 298 մարդկանցից 282-ի մարմինը: Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘ԱԳՆ-ն հարցում անելով է իմանում իրեն առնչվող նորությունները ‘