‘
Նախօրեին Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հայտարարել է, թե ցնցված է Սանտա-Կրուսի խիստ ռեժիմի բանտում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով 29 կալանավորների մահվան փաստից և խոստացել է , որ մանրակրկիտ հետաքննության կանցկացվի՝ միջադեպի պատճառները պարզելու համար: Ուղղիչ հաստատությունների վարչության պետ Ռամիրո Լյանոսը կատարվածն անվանել է «Բոլիվիայի պատժիչ համակարգի պատմության ընթացքում ամենասարսափելի ողբերգությունը»: Ըստ նրա տվյալաների՝ վիրավորվել է 50-ից ավելի մարդ, 35-ը հոսպիտալացվել են ծանր վիճակում: Զոհվածների թվում կա նաև մի երեխա, քանի որ Բոլիվիայում երեխաներին թույլատրվում է մնալ դատապարտված ծնողի հետ:
Անկարգությունների առիթ է դարձել բանտի երկու մասնաշենքերի կալանավորների միջև վեճը՝ ազդեցության գոտիների առնչությամբ: Ծեծկռտուքի ժամանակ պայթել են գազի երկու բալոններ, և հաստատության ողջ տարածքում մեծ հրդեհ է բռնկվել:
Ընդհանուր առմամբ՝ բանտում պահվում էր 3500 կալանավոր, որոնց մեծ մասը սպասում էր դատարանի վճռին, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
‘