‘
Բոլիվիայի իշխանութոյունները միջազգային ատյաններից բժշկական եւ ծիսական նպատակներով կոկի (կոկաինի հիմնանյութ) օգտագործումն օրինականացնելու թույլտվություն են ստացել: Նախորդ տարի ՄԱԿ-ի՝ թմրանյութերի մասին Կոնվենցիայի կազմից դուրս եկած Բոլիվիան կրկին միացել է Կոնվենցիային հատուկ պայմաններով: Դրանցով օրինականացվում է այդ լատինաամերիկյան երկրում ընդունված՝ կոկի տերեւներ ծամելու ավանդույթը:
Կոնվենցիայի անդամ 15 երկրներ դեմ են արտահայտվել Բոլիվիային հտուկ պայմաններ տրամադրելու գաղափարին, սակայն դա բավարար չի եղել երկրի՝Կոնվենցիայի անդամության վերականգնումը արգելափակելու համար:
‘