‘Բոլիվիայում, Մոզամբիկում և Մալավիում ջրհեղեղների հետևանքով կան տասնյակ զոհեր’

1259

Աֆրիկյան և Հարավամերիկյան մայրցամաքներում ուժեղ ջրհեղեղների հետևանքով կան տասնյակ զոհեր:

Մոզամբիկում տարերային աղետի զոհ է դարձել առնվազն 35 մարդ, ավելի քան 20 հազար բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց բնակավայրերը:

Զիմբաբվեի կենտրոնական նահանգներում զոհվել է 17 մարդ, հյուսիսում տարերքը խլել է 18 հոգու կյանք:

Մալավիում զոհերի թիվը հասել է 48-ի, 23 հազար բնակիչներ մնացել են անօթևան:

Բոլիվիայում նույնպես հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղը խլել է 13 մարդու կյանք և վեց հազար ընտանիքների ունեցվածքը:

Զոհերի թիվը կարող է շատ ավելի մեծ լինել, քանի որ առայժմ տվյալներ չկան մյուս շրջաններից, որոնց հետ կապը խզվել է ջրհեղեղի պատճառով, հաղորդել է Տարերային աղետների դեմ պայքարի ազգային ինստիտուտի ներկայացուցիչը:

Շաբաթվա սկզբից տարածաշրջանում արտակարգ իրավիճակի ռեժիմ է հայտարարվել: Ջրհեղեղից տուժածների թիվը հասնում է 400 հազարի: Փրկարարները ուղղաթիռներից սննդամթերք և անհրաժեշտ իրեր են նետում ջրհեղեղի պատճառով մեկուսացման մեջ հայտնված շրջանների բնակիչներին: Օդերևութաբանական ծառայությունները հաղորդել են, որ տարածաշրջանում եղանակային վատ պայմանները դեռ կշարունակվեն առաջիկա օրերին:

Փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Գրանորություն. Խուլիո Կորտասար. Պատմվածքներ’
Հաջորդ հոդվածը‘Բրազիլիայի հետախուզությունը բարձրացրել է ահաբեկչության սպառնալիքի մակարդակը’