‘Բոլորը լուռ են. «Ժողովուրդ»’

1165

«Ժողովուրդը»-ը գրում է.  Թեև նախկինում ևս  հայ-ադրբեջանական սահմանին արձանագրվել են տարբեր դիվերսիոն միջադեպեր, ակնհայտորեն`վերջին ամիսներին դրանք կտրուկ ինտենսիվացել են: Սակայն չնայած այդ հանգամանքին, ո՛չ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ո՛չ ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրների արտգործնախարարները  որևէ կերպ չեն արձագանքել հրադադարի ռեժիմի խախտումներին, դիվերսիայի փորձերին ու ադրբեջանական զինուժի կողմից սահմանամերձ գոտում խաղաղ բնակիչների սպանությանը: «Ժողովուրդ»-ը դիվերսիոն վերջին հարձակման վերաբերյալ հարցումներ է ուղարկել Հայաստանում ԱՄՆ, ՌԴ և ԵՄ անդամ երկրների դեսպանատներ` ցանկանալով պարզել  նրանց տեսակետը կատարվածի շուրջ: Սակայն երեկվա դրությամբ նշված կառույցներից և ոչ մեկը  մեր հարցմանը չէր պատասխանել: Համր է նաև ՀՀ ԱԳՆ-ն, որն այդպես էլ ծպտուն չհանեց Քարվաճառի շրջանում ադրբեջանական դիվերսիոն խմբի կատարած սպանությունների  կապակցությամբ: 

Նախորդ հոդվածը‘Այնպես չստացվի, որ Լևոն Հայրապետյանին հանձնեն Ադրբեջանին. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Եղանակ. օդի ջերմաստիճանը կմնա նույնը’