Պարարտանյութերի հարցում Ռուսաստանի հետ համագործակցությունը կենսականորեն անհրաժեշտ է Բրազիլիային, հայտարարել է երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուն։
«Պարարտանյութերի հարցում Ռուսաստանը կենսականորեն անհրաժեշտ է մեզ։ Ես փետրվարին երեք ժամ զրուցել եմ նախագահ Պուտինի հետ դիզելի մատակարարումների մասին և այլ թեմաներով»,- ասել է Բոլսոնարուն։
Սակայն, նա խուսափել է պատասխանել Ռուսաստանի հետ հնարավոր նոր պայմանագրերի մասին հարցին՝ միայն նշելով, որ եթե նոր տեղեկություն լինի՝ կհաղորդեն։
Հունիսի վերջին Բոլսոնարուի հետ զրույցում Պուտինն ընդգծել է, որ ՌԴ-ն հավատարիմ է կատարելու բրազիլացի գյուղատնտեսներին պարարտանյութերի անխափան մատակարարման պարտավորությունները։
Փոխանցում է ria.ru-ն։