‘
Հարավային Ամերիկայի Ֆուտբոլի Ֆեդերացիան (CONMEBOL) որոշում է կայացրել հեռացնել «Բոկա Խունիորսին» Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունից 1/8-րդ եզրափակչի «Ռիվեր Փլեյթի» դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի համար:
Թիմերի միջև պատասխան խաղն ընդհատվել էր առաջին կեսում 0-0 հաշվի ժամանակ այն բանի պատճառով, որ երկրպագուները մարզադաշտում արցունքաբեր գազ են կիրառել: Առաջին խաղն ավարտվել էր «Ռիվերի» հաղթանակով 1-0 հաշվով:
CONMEBOL-ի կայացրած վճռի համաձայն «Բոկա Խունիորսին» հեռացրել են մրցաշարից, բացի այդ թիմն առաջիկա 4 միջազգային տնային խաղերը կանցկացնի առանց հանդիսականների: Թիմի երկրպագուները ներկա չեն գտնվի նաև 5 արտագնա խաղերին: Բացի այդ, ակումբը տուգանվել է նաև 200 հզ դոլլարով:
Այսպիսով, քառորդ եզրափակիչ է դուրս եկել «Ռիվեր Փլեյթը», որը կհանդիպի բրազիլական «Կրուզեյրոյի» հետ:
‘