‘Բողոքի ակցիա՝ ընդդեմ Ս. Սարգսյանի միանձնյա որոշման (Տեսանյութ)’

1975

Այժմ Ազգային ժողովի դիմաց տեղի է ունենում  բողոքի ակցիա` ընդդեմ Սերժ Սարգսյանի՝ ՄՄ-ին անդամակցելու միանձնյա որոշման: Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ի արտահերթ նիստի օրակարգում է Ռուսաստանի հետ ստորագրված երեք պայմանագրերը` գազի սակագնի, ներկրվող նավթամթերքները մաքսատուրքից ազատելու, «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասը վաճառելու վերաբերյալ համաձայնագրերը վավերացնելու հարցը: 

Ռեժիսոր Աշոտ Ադամյանը iLur.am-ի հետ զրույցում նշեց, որ բոլորի աչքի առջև՝ միանձնյա որոշմամբ, վերցվում է ժողովրդի էներգետիկ վերջին հույսը և հանձնվում ուրիշի տնօրինությանը:

Բողոքի ակցիան շարունակվում է: 

Մանրամասները՝ տեսանյութում

Նախորդ հոդվածը‘Տրանսպորտը հունվարի 1-ից չի թանկանա. Քաղաքապետարանի պաշտոնյա’
Հաջորդ հոդվածը‘Մոտ 10 քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանություն (ֆոտոշարք)’