‘Բողոքի ակցիա՝ ընդդեմ Ս. Սարգսյանի միանձնյա որոշման’

774

«Որոշողը մենք ենք» նախաձեռնությունը այսօր, ժամը 11:30-ին, Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա է կազմակերպել` ընդդեմ Սերժ Սարգսյանի՝ ՄՄ-ին անդամակցելու միանձնյա որոշման: Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ի արտահերթ նիստի օրակարգում է Ռուսաստանի հետ ստորագրված երեք պայմանագրերը` գազի սակագնի, ներկրվող նավթամթերքները մաքսատուրքից ազատելու, «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասը վաճառելու վերաբերյալ համաձայնագրերը վավերացնելու հարցը: 

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Այսօր ազգային ժողովի արտահերթ նիստում հանցավոր վարչախումբը փորձելու է վավերացնել ՀՀ-ն 30 տարով սուվերենությունից զրկելու, ինքնիշխանությունը կորցնելու՝ Սերժ Սարգսյանի դեկտեմբեիր 2-ին կայացրած հանցավոր որոշումը:Բոլորս ժամը 11:30 գնում ենք ԱԺ-ի դիմաց՝ ՄԵՆՔ ԵՆՔ ՈՐՈՇՈՂԸ»:

Նախորդ հոդվածը‘Հիմնական ավտոճանապարհները բաց են. որոշ տեղերում առկա է մերկասառույց’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Իզո՞ւր են ասում` «Գազպրոմը» նոր ռուսական զենք է ‘