‘Բողոքի ակցիա դատախազության մոտ՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (տեսանյութ, ֆոտոշարք)’

1319

Երկշաբաթյա ընդմիջումից հետո այսօր գլխավոր դատախազության շենքի մոտ Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներն ու ակտիվիստները անցկացրեցին իրենց այս տարվա առաջին բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի և Կոնգրեսի մյուս երեք ակտիվսիտների, որոնց ևս սպառնում է ազատազրկում:

Այժմ նրանց գործը գտնվում է Վճռաբեկ դատարանում և մինչև հունվարի 27-ը պետք է որոշում կայացվի՝ ընդունել գործը վարույթ, թե՝ ոչ։

«Մենք հավաքվել ենք այստեղ ևս մեկ անգամ մեր զորակցությունը հայտնելու մեր տղաներին, մեր երիտասարդներին, որոնք հետապնդվում են իրենց քաղաքական հայացքների համար, իրենց համարձակության և քաղաքացիական դիրքորոշման համար: Շնորհիվ այս համաժողովրդական շարժման, մենք Հայաստանում լայնացրել ենք ազատությունների սահմանները, մենք վերականգնել ենք սահմանադրական բազմաթիվ իրավունքներ և մենք վերականգնելու ենք նաև մարդկանց ազատության իրավունքը: Հայաստանում չի լինի որևէ մարդ, որը բանտարկված է չգործած հանցագործությունների համար, և միայն՝ քաղաքական հայացքների համար»,- իր ելույթում նշեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:

Նախորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. ԵԽԽՎ առաքելության գնահատականը ես անակնկալ չէի համարի’
Հաջորդ հոդվածը‘Քարդաշյան քույրերն իրենց առաջին համատեղ նկարահանումից բացառիկ լուսանկար են հրապարակել’